ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ԱՄՆ. Ասադը կտրված է իրականությունից

ԱՄՆ. Ասադը կտրված է իրականությունից
07.01.2013 | 14:59

ԱՄՆ-ն դատապարտել է Բաշար Ասադի՝ սիրիացի ժողովրդին ուղղված ելույթը, որտեղ նա «դավադիրներին և ահաբեկիչներին» մեղադրել է զինված հակամարտություն հրահրելու համար և ժողովրդին համախմբման կոչ է արել՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին, Չինասատանին և Իրանին։
ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ասադի առաջարկած խաղաղության ծրագիրը կտրված է իրականությունից և ռեժիմի հերթական փորձն է կառչել իշխանությունից։
Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, մեկնաբանելով Ասադի ելույթը, նշել է, որ «բարեփոխումների դատարկ խոստումներով ոչ ոքի չես խաբի»։

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ